Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քուն, քնի խանգարումներ

22 զարմանալի փաստ քնի մասին. news.am

22 զարմանալի փաստ քնի մասին. news.am

Մեր ժամանակի մեկ երրորդը անց ենք կացնում երազների զարմանահրաշ աշխարհում։ Դեռեւս 25 տարի առաջ գիտնականները շատ քիչ բան գիտեին գիշերային երազների մասին։ Այժմ փորձագետներին հայտնի են քնի մասին մի քանի հետաքրքիր փաստեր, հայտնում է Քլիվլենդի կլինիկան։

  1. Մենք ավելի լավ ենք քնում նորալուսնի, քան լիալուսնի ներքո՝ թեպետ պատճառները դեռ բացահայտված չեն։

  2. Եթե քնում եք անկողին մտնելուց հետո հինգ րոպեում, ապա Ձեզ մոտ քնի պակաս կա։ Նորմալ է, երբ մարդը քնում է պառկելուց հետո 10-15 րոպեի ընթացքում։

  3. Ծովային ջրասամույրներն ձեռք-ձեռքի տված են քնում, այդ պատճառով ջրի հոսանքը նրանց իրարից չի բաժանում։

  4. Մարդու մոտ հոգնածությունն իր գագաթնակետին է հասնում գիշերը ժամը երկուսին եւ ցերեկը ժամը երկուսին, այդ պատճառով ճաշից հետո մարդիկ հաճախ քնել են ուզում։

  5. Երկուշաբթի օրը դժվա՞ր եք արթնանում. հանգստյան օրերի ժամանակ խախտված բիոռիթմն է մեղավոր։

  6. Մարդիկ միակ կաթնասուններն են, ովքեր կարողանում են ինքնակամ հետաձգել իրենց քունը։

  7. Սթրեսը, ֆիզիկական եւ հոգեկան հիվանդությունները, կյանքի կամ քնի արարողության փոփոխությունները, ընտանեկան խնդիրները, գիշերային հերթափոխով աշխատանքը, դիետան եւ վարժությունները կարող են անքնության պատճառ դառնալ։

  8. Առավոտյան անկողնուց վեր կենալ չկարողանալը հիվանդություն է, որը վկայում է թերսնման, դեպրեսիայի եւ այլ խնդիրների մասին։

  9. Անքնությունը սահմանվում է ոչ թե քնի տեւողությամբ, այլ քնկոտության վիճակով, կենտրոնանալու ունակությամբ, գլխացավերի առկայությամբ եւ նյարդայնացած վիճակով։

  10. Անգլիական բուլդոգը շան այն միակ տեսակն է, որը տառապում է քնի ապնոէով։

  11. 16 Ժամից ավելի արթուն վիճակը կարող է այնպես ազդել մարդու վարքագծի վրա, ինչպես նրա արյան մեջ 0,5% ալկոհոլի առկայությունը։

  12. 17-րդ դարում քնի ընթացքում արթնանալը նորմալ երեւույթ է համարվել։ Մարդիկ քնել են երկու «հերթափոխով» երկժամյա ընդհատումներով՝ աղոթելու եւ ինտիմ հարաբերություններ ունենալու համար։

  13. Երկար ժամանակ չքնելը նույնն է, ինչ հաց չուտելը, քանի որ լեպտին հորմոնի (հորմոն, որը կարգավորում է մեր ախորժակը) մակարդակն ընկնում է։

  14. Ավտովթարներն ավելի քիչ կլինեն, եթե մարդիկ անցում չկատարեն ամառային ժամանակի։

  15. Անգլիայում կար հատուկ պաշտոնյա, ով ամեն առավոտ մարդկանց արթացնում էր դուռը թակելով՝ աշխատանքից չուշանալու համար։

  16. Ճապոնիայում բավականին նորմալ է համարվում աշխատավայրում քնելը։ Սա նշանակում է, որ աշխատակիցը չափազանց շատ է աշխատել կամ ուժասպառ է։

  17. Ավտովարձակալության որոշ ընկերություններ իրենց պայմանագրերում ներառել են հատուկ մի կետ, ըստ որի վարձակալին չի թույլատրվում մեքենա վարել, եթե նա քնել է վեց ժամից պակաս։

  18. Մշտական անքնություն լինում է սգի մեջ գտնվող մարդկանց մոտ։ Նման դեպքերում պետք է քնաբեր ընդունել։

  19. Կանոնավոր մարզվելը կօգնի պայքարել անքնության դեմ։ Անկանոն մարզվելը կամ քնելուց առաջ վարժություններ կատարելը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։

  20. Այսօր մարդկանց 75%-ը գունավոր երազներ է տեսնում։ Մինչ գունավոր հեռուստատեսության ի հայտ գալը մարդկանց միայն 15%-ն էր գունավոր երազներ տեսնում։

  21. Կետերն ու դելֆինները կիսաքնում են։ Նրանց ուղեղի մի կիսագունդը միշտ արթուն է։

  22. Մեր ժամանակների անքնության պատճառներից մեկն էլ 24-ժամյա ինտերնետն է։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. vdogonky.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քնի խանգարումներ. nairimed.com
Քնի խանգարումներ. nairimed.com

Քնի խանգարումը կամ անքնությունը (ինսոմնիա) ընդհանուր հասկացություն է, որը ենթադրում է վատ քուն, քնի պահպանման խնդիրներ և շուտ արթնացում։ Արդյունքում քնի ժամանակ մարդը չի կարողանում լիարժեք...

Ինչո՞ւ է քունն այդքան կարևոր օրգանիզմի համար. nairimed.com
Ինչո՞ւ է քունն այդքան կարևոր օրգանիզմի համար. nairimed.com

Քնի ժամանակ ուղեղն իրականացնում է օրգանիզմի համար կարևորագույն գործառույթներ...

Անքնություն. armeniamedicalcenter.am
Անքնություն. armeniamedicalcenter.am

Անքնությունը լուրջ առողջական խնդիր է, որը կարող է ո՛չ միայն ֆիզիկական ինքնազգացողության, այլ նաև հոգեբանական խանգարումների պատճառ լինել...

Քնկոտությունը հղիության ընթացքում. հարցազրույց Գայանե Գոմցյանի հետ. morevmankan.am
Քնկոտությունը հղիության ընթացքում. հարցազրույց Գայանե Գոմցյանի հետ. morevmankan.am

Ինչպե՞ս է արտահայտվում քնկոտությունը հղիության ընթացքում:

Քնկոտությունն ավելի հաճախ հանդիպում է հղիների մոտ` առաջին եռամսյակում, որը պայմանավորված է հղի...

Հղիություն, ծննդաբերություն
Ուղեղի աշխատանքը քնի ժամանակ
Ուղեղի աշխատանքը քնի ժամանակ

Ի՞նչ է կատարվում ուղեղի հետ, երբ քնած ենք: Ինչո՞ւ ենք քնում: Կարելի՞ է, արդյոք, բարելավել սպորտային ցուցանիշները` պարզապես քնելով: Ինչպե՞ս է գիշերվա քունն անդրադառնում հիշողության վրա...

Ապնոէ. armeniamedicalcenter.am
Ապնոէ. armeniamedicalcenter.am

Ապնոէն շնչառության կանգն է, որն առաջանում է քնի ժամանակ: Որպես օրենք, հիվանդն` ինքը, չի կարող նկատել այդ խնդիրն իր մոտ, սակայն արդյունքում նրա մոտ կարող են լինել թուլություն, ցրվածություն, անգամ` երկար քնից հետո...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քնի մարաթոն. ե՞րբ է երկարատև քունը վնասակար. nairimed.com
Քնի մարաթոն. ե՞րբ է երկարատև քունը վնասակար. nairimed.com

Բժիշկներն  անընդհատ  կրկնում են, որ լիարժեք քուն է անհրաժեշտ։ Սակայն, արդյո՞ք դա նշանակում է, որ` որքան երկար քնես, այնքան առողջ կլինես։ Պարզվում է՝ ոչ։ Ավելին, որոշ դեպքերում չափազանց երկար քունը՝ 9 ժամից ավելի, համարվում է...

Էրեկտիլ դիսֆունկցիան և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը (Obstructive sleep apnea syndrome and erectile dysfunction). urolog.am
Էրեկտիլ դիսֆունկցիան և քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը (Obstructive sleep apnea syndrome and erectile dysfunction). urolog.am

Քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի ամենաքիչ ուսումնասիրված ռիսկի գործոնը:  Նոր հետազոտության մեջ փորձել են որոշել քնի օբստրուկտիվ համախտանիշով հիվանդների մոտ էրեկտիլ...

Առողջ տղամարդ Ուրո-անդրոլոգիա
Պարզ շնչառական վարժություն, որը կօգնի արագ քնել. 168.am
Պարզ շնչառական վարժություն, որը կօգնի արագ քնել. 168.am

Մեզանից շատերը բախվել են անքնության հետ, բայց քչերը գիտեն, որ այն կարելի է հաղթահարել պարզ շնչառական վարժությունների օգնությամբ, գրում է interesnoznat.com-ը...

Օգտակար խորհուրդներ
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ապնոէ. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է խռմփոցը

Խռմփոցը ձայնային ֆենոմեն է, որն առաջանում է քնած ժամանակ, երբ շնչելիս օդի հոսքն անցնում է նեղացած շնչուղիներով...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչը բացառել ընթրիքից, եթե ունեք անքնություն. 168.am
Ինչը բացառել ընթրիքից, եթե ունեք անքնություն. 168.am

Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը լրջորեն ազդում է կյանքի որակի վրա։ Steptohealth.ru-ն գրում է, որ այն կարող է առաջանալ մի խումբ գործոնների ազդեցությամբ։ Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ նվազագույնի...

Սնունդը և առողջությունը
Եթե անքնության խնդիր ունեք. 168.am
Եթե անքնության խնդիր ունեք. 168.am

Լիարժեք քունը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության կարևորագույն բաղադրիչներից է։ Այն հնարավորություն է տալիս էներգիա կուտակել և մեծ նշանակություն ունի օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Ահա ինչու է հարկավոր քայլեր...

Գիշերը քրտնելու հինգ հնարավոր պատճառ. 168.am
Գիշերը քրտնելու հինգ հնարավոր պատճառ. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ գիշերային քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին...

Թերապիա
Քնից լիարժեք հագենալու գիտականորեն ստուգված 10 մեթոդ. 168.am
Քնից լիարժեք հագենալու գիտականորեն ստուգված 10 մեթոդ. 168.am

Մեզանից շատերը տառապում են քնի խանգարումներով: Շատերը չեն կարողանում երկար ժամանակ քնել, իսկ մյուսների համար մեծ խնդիր է ժամանակին արթնանալը: Այս խնդիրներից ազատվել կօգնեն գիտականորեն ստուգված մի քանի մեթոդներ...

Անքնության դեմ պարզագույն միջոց. 168.am
Անքնության դեմ պարզագույն միջոց. 168.am

Հարվարդի համալսարանի մասնագետ, բժիշկ Էնդրյու Վեյլն առաջարկում է անքնության մասին մոռանալու նոր մեթոդ: Ըստ նրա՝ եթե քնելուց առաջ լեզվով թեթևակի հպվեք քիմքին և շնչեք, կհանգստացնեք նյարդերն ու արագ քուն կմտնեք...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ